13:18 , 12 սեպտեմբեր, 2014Չինաստանում տղամարդը մետաղի սղոցով ու միրգ կտրելու դանակով հեռացրել է սեփական ոտքը ու այն փաթաթել սրբիչով, քանի որ գումար չի ունեցել բուժօգնություն ստանալու համար դիմել հիվանդանոց:

47-ամյա Ժենգ Յանլիանգը տառապում էր երկու ոտքերի անոթների տրոմբոզից: Սարսափելի ցավերին չդիմանալով ու ամպուտացիայի համար բուժօգնւոթյան դիմելու համար վճարել չկարողանլու պատճառով նա անհավանական քայլի է դիմել սեփական ձեռքերով կտրելով իր ոտքը:

Յանլիանգը պատմել է, որ նա մի քանի հիվանդանոցներ է դիմել, սակայն բոլորը միայն դեղեր էին նշանակում, որոնք ոչ մի օգուտ չէին տալիս, ու տուն ուղարկում նրան: Երեք ամիս ցավերից տառապելուց հետո բժիշկները նրան տեղեկացրել են, որ նրա ոտքերում վարակ է տարածվել ու փտախտ սկսվել:
«Ես վիրահատության կարիք ունեի, սակայն նրանք պարզապես դեղեր նշանակեցին ու ինձ տուն ուղարկեցին մեռնելու»:
Անտանելի ցավերին այլևս չդիմանալով ` 20 րոպե, դանակով և երկաթի սղոցով Յանլիանգը կտրել է սեփական ոտքն ու այն հեռացնելով փրկել է իր կյանքը:
![]() |
![]() |




