«Ո´չ ցեղասպանություններին». ջահերով երթ մայրաքաղաքում


12:42 , 12 սեպտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին լրացավ Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը, ինչի կապակցությամբ հայկական և եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ իբրև հարգանքի տուրք ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին:

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների և մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ