12:30 , 12 սեպտեմբեր, 2014Pastinfo.am-ը գրում է.
Քանաքեռի Թբիլիսյան խճուղու արագաչափի մոտ կատարված սպանության համար կասկածվողին իրավապահները հայտնաբերել են բառիս բուն իմաստով տաք հետքերով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էր կոշիկի հետքեր` արնանման նյութի տեսքով: Կատարված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Քանաքեռի բնակիչ 32-ամյա Արտակ անունով տղամարդը, ով առավել հայտնի է Ցոցիկ մականունով:
Նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև կոշիկները, որոնք, ըստ նախաքննական վարկածի, եղել են նրա հագին հանցագործության պահին:
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է փորձաքննություն:
Նշենք, որ սպանվածը Քանաքեռի բնակիչ, 1970թ.-ին ծնված Արմեն Հակոբյանն է, ում դիակն այսօր գիշերը հայտնեբերվել էր կրծքավանդակի ձախ կողմում սուր կտրող, ծակող վնասվածքով: