12:24 , 12 սեպտեմբեր, 2014
168.am-ը գրում է.
168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ ընթացք է ստացել դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածների ուսումնասիրությունները: Ի պատասխան մեր գրավոր հարցման, ոստիկանությունից պատասխանել են. «Կարեն Մկրտչյանի կողմից խաբեությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ էլեկտրոնային մի շարք պարբերականներում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հոդվածները ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային մամուլում հրապարակված հոդվածների հեղինակներ, «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերեր Գևորգ Ալեքսանյանը և Նարեկ Գաբրիելյանը հանդես են եկել կեղծ անուններով, ուստի նրանց անձը հնարավոր չէ նույնականացնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ