Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը ուղղակի ապտակ էր երկիրը մի կետից ղեկավարող մեր իշխանության համար


11:17 , 1 սեպտեմբեր, 2012

Ցավով պիտի գրեմ այն, ինչ երկար ժամանակ ուղղակի չեմ կարողացել գրել: Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից ազատ արձակումը ուղղակի ապտակ էր անգործության մատնված կամ ավելի ճիշտ երկիրը մի կետից ղեկավարող իշխանության համար:
Այսօր մեր իշխանությունը զգում է այն, ինչ ավելի քան 20 տարի զգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այո, այսօր այդ նույն զգացումն է պատել մեր իշխանությանը, որը տասնամյակներ շարունակ տարբեր արատավոր երևույթներով` կաշառակերություն, ցինիզմ և այլ դրսևորումներով պայմանավորված, զգում էր մեր հասարակությունը: