11:06 , 12 սեպտեմբեր, 2014
Operativ.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին:
«Հարգելի Վլադիմիր Թեոդորի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն
Ձեր ստեղծագործական ուղին ոգեշնչում է երկրպագուների լայն շրջանակի և ընդօրինակելի է երիտասարդ սերնդի համար: Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան ականավոր ջութակահարի և դիրիժորի կոչմանը՝ անվերապահ ճանաչում ձեռք բերելով միջազգային ասպարեզում:
Ձեր արվեստը սիրում և բարձր են գնահատում նաև մեր երկրում, որտեղ Ձեզ վաղուց համարում են ոչ թե հյուր, այլ հարազատ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ