Կոլումբիայի մայրաքաղաքում քաղաքային այգում վրանային բանտ են սարքել


10:36 , 12 սեպտեմբեր, 2014

Untitled-61in.am-ը գրում է.

Մոտ 40 բանտարկյալ՝ միմյանց միացված ձեռնաշղթաներով, բանտի հսկիչների պահպանության ներքո տեղակայվել են Բոգոտայի արևմուտքում գտնվող հասարակական այգու տարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառյությունը:

Կալանավորվածները կասկածվում են տարբեր հանցագործությունների կատարման համար, ներառյալ գողություն ու թմրանյութերի ապօրինի շրջանառություն:

Իմպրովիզացված բանտի ամբողջ կահավորանքը բաղկացած է բրեզենտե վրանից:

Բանտարկյալներին շուրջօրյա հսկում է 6 ոստիկան, որոնք փոխվում են ամեն 8 ժամը մեկ:

Իշխանությունները բացատրում են, որ ստիպված են գնալ այդ քայլին, քանի որ քաղաքային մեկուսարանում այլևս ազատ բանտախցներ չկան:

Իրավապաշտպանները նման գործելաոճն անմարդկայյին են համարում, իսկ տեղացիները դժգոհում են, որ չեն կարող երեխաներին այգի տանել: