10:18 , 12 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան գրեթե 5 անգամ մեծացրել է ֆինանսական հայցը՝ աֆրիկյան 3 երկրներում պայքարելու Էբոլա վիրուսի դեմ, և այն հասցրել 30.2 մլն ֆրանկի (32.3 մլն դոլար): Հենց այս երեք պետություններին՝ Գվինեային, Լիբերիային և Սիերա-Լեոնային է բաժին ընկնում այս տենդից զոհերի ճնշող մեծամասնությունը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Ամեն օր գրանցվում են վարակի տասնյակ նոր դեպքեր, և վարակի նվազման ոչ մի նշան չկա: Վարակված շրջանները մեզ վրա են հույսը դնում: Մարդիկ մահանում են: Եթե մենք լրջորեն տրամադրված ենք կանգնեցնել Էբոլան, մենք չենք կարող մեզ թույլ տալ հապաղել պատասխան գործողությունների ծավալի հարցում»,- ասել է աֆրիկյան երկրների համար ֆեդերացիայի տնօրեն Ալասան Սենգհորը: