10:46 , 1 սեպտեմբեր, 2012
![]() |
| Ինտիմ առաջարկել |
Երկիր մոլորակում երեկ բացահայտվեց առաջին պետությունը, որը պաշտոնապես զբաղվել է մարմնավաճառությամբ: Ոմն Հունգարիա պետությունը հանցավոր և էրոտիկ համաձայնության է եկել ոմն Ադրբեջան պետության հետ և մտել երկարատև սեռական հարաբերությունների մեջ: Ականատեսների խոսքով սեռական ակտը մեկնարկել է Բուդապեշտի կառավարական շենքերում, հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ Հունգարիան նույնպես մի քանի անգամ բավարարել է վճարող կողմին: Գագաթնակետին ցուցադրամոլ զույգի ակտը հասել է ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ:
Լրատվամիջոցները նշում են 2-3 միլիարդ դոլարի չափով վճար` մատուցված էրոտիկ ծառայությունների դիմաց: Այս գումարը ապշեցրել է անգամ ամենափորձառու մարմնավաճառներին. «Ես լսել եմ մի քանի դեպքերի մասին, երբ խայտառակ մեծ գումարներ են վճարել սեքսի համար: Բայց 2 միլիարդին մոտ անգամ բան չեմ լսել: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մի այլ տիպի այլասերված սեքսով են զբաղվել Հունգարիայի հետ, տարբեր կտրող և ծակող խաղալիքներով, ակրոբատիկ դիրքերով», – ասում է 32 տարվա փորձ ունեցով մարմավաճառ Սաբրինան:
Պատմաբանների պնդմամբ սա առաջին դեպքն է, երբ մարմնավաճառությամբ զբաղվում է պետություն. «Եղել են առանձին մարմնավաճառներ, եղել են անգամ ընտանիքներ, որ մասնագիտացել են այդ ոլորտում, սակայն առաջին մարմնավաճառ-պետությունն է: Սա առաջին դեպքն է ու դուք հլը հաշվի առեք, որ խոսքը ամենահին մասնագիտության մասին է»:
![]() |
| Երկարացնելու ե՞ք |
Հավանաբար այսպիսի մեծ գումար Ադրբեջանը վճարել է այն պայմանով, որ տեսագրելու է ամբողջ ակտը և ցուցադրելու է սեփական բնակչությանը օրը մի քանի անգամ: Նախագահ Ալիևի խոսքով այդ սեռական ակտը լինելու է ադրբեջանական մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության հիմնասյունը: «Այո հնչում են կարծիքներ, որ մենք ամոթալի, տգեղ բան ենք արել, բայց ես երազում հենց այսպիսի ադրբեջանցու տեսնել: Յուրաքանչյուր փոքրիկ Տոֆիկ պետք է հասկանա, որ չկա այնպիսի հանցագործություն, որով ադրբեջանցին չի կարող պարծենալ», – նշել է Ալիևը: Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը շատ հակիրճ նկարագրեց սեռական ակտը, միայն ակնարկելով հետևյալը. «Հունգարիային անհրաժեշտ էր այդ գումարը, գուցե սերունդները ինձ հասկանան…հետո տենց եսիմ ինչ ակտ էլ չէր` Ադրբեջանը անկողնում հակիրճ էր և համեստ»:
Առաջին ռազմահայրենասիրականը փորձեց կապ հաստատել Հունգարիայի հետ և տեղեկանալ երկրի սակագներից: Պատասխան այն էր, որ այժմ Հունգարիան խիտ աշխատանքային գրաֆիկ ունի և մինչև 2057թ. պատուհան չկա: