«Հայկական ժամանակ». Բուհերը կիսադատարկ են մնացել


09:48 , 12 սեպտեմբեր, 2014

«Բուհական ընդունելության քննությունների արդյունքում, ինչպես հայտնի է, հազարավոր տեղեր թափուր էին մնացել: Այդ առումով առաջատարը Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարաններն են:

Պոլիտեխնիկում ընդհանուր առմամբ հատկացված 1365 վճարովի տեղերից թափուր է մնացել 805 տեղ` տարբեր մասնագիտությունների գծով: Ագրարային համալսարանում 1340 վճարովի տեղերից չի համալրվել 488-ը, որից 446-ը` միայն ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտությունների դեպքում: Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հարությունյանը երեկ մեր զրույցում նշեց, որ չհամալրված տեղերի պատճառով առաջացած խնդիրները կարող են լինել, թերեւս, միայն ֆինանսական: Այդուհանդերձ, ըստ նրա, դասախոսները չեն կրճատվել»։