Գեորգի Մարգվելաշվիլին կհեռանա՞


10:00 , 12 սեպտեմբեր, 2014

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 21-30-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանին իր մասնակցությունը խափանվել է:
Վրաստանում լուրջ իշխանական ճգնաժամ է. խորը հակասություններ կան նախագահի ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:
Վերջին վեճը պայմանավորված էր այն հանգամանքով, թե նրանցից ո՞վ պետք է ներկայացնի երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանում:
Ի վերջո, իշխանական էլիտան ու այս իշխանության ՙՙկնքահայր՚՚ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Մարգվելաշվիլուն դրեցին ՙՙխաղից դուրս՚՚ վիճակում:
Հիմա Վրաստանի գործող նախագահն, ով, առանց այդ էլ, սահմանադրական սահմանափակ լիազորություններ ունի՝ կանգնել է լուրջ երկընտրանքի առաջ. վերածվել ՙՙանգիական թագուհու՚՚ կամ հեռանալ պաշտոնից: