Թեյի օգտագործումը խթանում է երկարակեցությունը


23:45 , 11 սեպտեմբեր, 2014

tea11in.am-ը գրում է.

Երևում է, թեյը կարելի է լավագույն ըմպելիքը անվանել, քանի որ այն օգնում է կրճատել վաղաժամ մահվան սպառալիքը, ասում են Կարդիոլոգիայի եվրոպական միության իսպանացի մասնագետները, գրում է Kedem.ru-ն:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեյ օգտագործելը նվազեցնում է մահվան դեպքերը, որոնց պատճառները կապված են սրտի հետ: Թեյի առավելությունները պայմանավորված են ֆլավոնեիդների առկայության հետ, որոնք իրենցից հակաօքսիդանտներ են ներկայացնում և լավ են ազդում սրտի վրա:

Փորձագետներն ասում են, որ առողջության համար թեյն ավելի օգտակար է, քան սուրճը, որն օգտագործողները սովորաբար ավելի վատ առողջություն են ունենում և ծխողներ են հանդիսանում: