Պատմության ամենամահացու բորանը


23:42 , 11 սեպտեմբեր, 2014

1972 թ. Իրանում սկսված բորանը մի շաբաթում սպանել էր 4000 մարդու: Իրանի հյուսիս-արևմուտքում և երկրի կենտրոնում ձյան շերտի բարձրությունը կազմում էր 3 մ, իսկ հարավում` 8 մ: Կական և Կումար գյուղերի բնակիչներից ոչ ոք կենդանի չէր մնացել, իսկ փոքրիկ Շեկլաբ գյուղում մահացել էր 100 մարդ:

Այս բորանը մինչև այսօր համարվում է պատմության մեջ ամենամահացուն: Մերձավոր արևելքի բնակչությունը փաստացիորեն պատրաստ չէր նման ձմռանը: Տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները գտվում են կլիմայական չափավոր գոտում և ձյուն, տրամաբանորեն, պետք է լինի, բայց ոչ այդքան շատ: