23:17 , 11 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է.
Ղրիմի բռնակցման հարցը շարունակում է մնալ եվրոպական քաղաքականության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Յալթայում տեղի ունեցող եվրոպական ռազմավարության թեմայով հանդիպման ժամանակ: Նման տեղեկություն է փոխանցում ուկրաինական «Կորեսպոնդենտը»:
«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին, այն միշտ գտնվելու է մեր քաղաքականության ուղեծրում, քանի դեռ միջազգային իրավունքը չի վերականգնվել», – հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է ընդունի Մայդանում ուկրաինական ժողովրդի կայացրած որոշումը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ