«Կիևը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն կփոխանակեն 2000 ռազմագերու». Անդրեյ Պուրգին


22:08 , 11 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Մինսկի համաձայնագրի շրջանակներում Ուկրաինան, Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունները կփոխանակեն մինչև 2000 ռազմագերու: Այս մասին հայտնել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԴԺՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ՝ Անդրեյ Պուրգինի հաղորդագրությանը:

«Գերիների փոխանակման գործընթացը հրադադարի հաստատումից ի վեր չի իրականացվում: Թերևս հնարավոր է, որ այսօր ինչ-որ բան կփոխվի: Ստացված տեղեկության համաձայն Կիևը մտադիր է ակտիվացնել այս գործընթացը: Այսօր հնարավոր է 36 աշխարհազորայինների փոխանակումը ուկրաինական 36 զինվորականներով», - ասել է նա:

Պուրգինը նշել է նաև, որ հրադադարի հաստատումից ի վեր ուկրաինական կողմը ամեն կերպ հետաձգում է ռազմագերիների փոխանակման գործընթացը: Նրա խոսքերով փոխանակվողների մոտավոր թիվը տատանվում է 1000-ից 2000, քանի որ մեծ թվով անհայտ կորածներ և ռազմագերիներ կան: