21:16 , 11 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Նախքան խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով և զինվորների ծառայողական պարտականությունների իմացությամբ, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, պաշտպանության նախարարը նշել է, որ խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, երբ մարտական հենակետերում զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները, մինչդեռ այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարբերությունների կոպիտ խախտումներ, որոնք բերում են մահվան:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ