19:44 , 11 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում են ՌԴ մոտ 1000 զինծառայողներ, իսկ ռուս-ուկրաինական սահմանին գտնվում են 20 հազար ռուս զինծառայողներ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դաշինքի անանուն ներկայացուցչին:
«ՌԴ-ից զինվորականների թվաքանակի կրճատումն Ուկրաինայի արևելքում, որի մասին խոսում են, լավ քայլ կլիներ, սակայն մենք դրա մասին տեղեկություն չուենենք: Փաստն այն է, որ մոտավորապես 1000 ռուս զինվորական է մնում Ուկրաինայի արևելքում զգալի քանակությամբ ռազմական տեխնիկայով, ու մոտ 20 հազար զինվորական գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: