Երկու ժամը բավարար է, որ վարակը տարածվի ողջ գրասենյակում


21:09 , 11 սեպտեմբեր, 2014

Երկու ժամը բավարար է, որ վարակը տարածվի ողջ գրասենյակումPanorama.am-ը գրում է.

Ամերիկացի հետազոտողները աշխատանքային օրվա սկզբում դռների բռնակների վրա տեղադրել են անվտանգ բակտերիաներ: Ամեն երկու ժամը մեկ նրանք ստուգել են այն առարկաները, որոնք առավել շատ են օգտագործվում՝ անջատիչներ, կոճակներ, սրճեփներ, համակարգիչներ և այլն: 2-4 ժամվա ընթացքում այդ առարկաների 40-60 տոկոսը վարակված են եղել:
«120 րոպեն բավարար է, որ վիրուսներն ընկնեն դռների բռնակների վրա ու ներթափանցեն աշխատակիցների 60 %-ի օրգանիզմ: Ախտահանող անձեռոցիկները, ձեռքերի կանոնավոր լվանալը լավագույն միջոցներն են վարակի հետագա տարածումը կանխելու համար»,-փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ