19:06 , 11 սեպտեմբեր, 2014
SportStar.am-ը գրում է.
Ֆուտբոլի մոլի երկրպագուները բացի իրենց կուռքերի մարզական կարիերայից հաճախ հետաքրքրվում են նաև նրանց անձնական կյանքով: Այս հարցում բացառություն չէ նաև Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Դեղին մամուլն ուշիուշով հետևում է նրա անձնական կյանքում արձանագրվող զարգացումներին: Նշենք, որ Ջիջին 2011թ.-ի հունիսից ամուսնացած էր չեխ մոդել Ալյոնա Շերեդովայի հետ: Մինչև իրենց հարաբերությունների օրինականացումնը նրանք հանդիպում էին ավելի քան 5 տարի:
Զույգի ամուսնական կյանքն ավարտվեց ընդամենը 3 տարի անց, երբ այս տարվա մայիսին 36-ամյա դարպասապահը հայտարարեց, որ պատրաստվում է բաժանվել իր երկու երեխաների մորից: Մինչև իտալական մամուլը հաղորդում է Բուֆոնի ու լրագրողուհի Իլարիա դ’Ամիկոյի սիրային նոր կապի մասին, ֆուտբոլիստի նախկին կինը շարունակում է բոլորին հիացնել իր անթերի կազմվածքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ