18:36 , 11 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին` լայն ժողովրդականություն վայելող Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով պատերազմ հայտարարելու համար»,- նշել են խորհրդի անդամները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ