Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


17:29 , 11 սեպտեմբեր, 2014

Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքում` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ահազանգը ոստիկանությունում ստացվել էր օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին. ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ