Րոպեներ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու թեմայով հաղորդագրություն է տարածել


02:13 , 1 սեպտեմբեր, 2012

Րոպեներ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը տարածել է մամլո հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է այն լուրով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայից տեղափոխվելուց հետո այսօր վերադարձել է Բաքու: Պարոն Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտված հունգարական բանտում 2004 թվականին Բուդապեշտում  ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար:

Մենք մեր խորը մտահոգությունն ենք արտահայտում Ադրբեջանի նման գործողությունների վերաբերյալ և բացատրություն ակնկալում:

Ակնկալում ենք նաև մանրամասներ Հունգարիայից պրն Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման հետ կապված:

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը տարածաշրջանում լարվածությունը կբռնկի»

Բնօրինակը