17:10 , 11 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով Երևան քաղաքի վարչության վարույթում եղած քրեական գործով աշխատանքները լայնածավալ արվել են, բոլոր տեսակի համալիր օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում մեղադրյալներ են եղել և այս պահին քրեական գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ