16:15 , 11 սեպտեմբեր, 2014Լուսանկարում Լայլ Օվերկոն է, ում ձեռքին սեպտեմբերի 11-ին արած իր աշխատանքն է
«Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման հիասքանչ օրն ամերիկացիների սրտին ամենացավալի հարվածներից մեկը կհասցնի: Այս լուսանկարը հազարավոր պատմություններ ու միլիոնավոր մարդկանց իրար կապած հսկայական դեպքի մի փոքր մասնիկն է: Գրվածը երբեք ամբողջովին չի կարողանա լիարժեք փոխանցել այն, ինչ կատարվեց: Բառերով հնարավոր չէ նկարագրել այդ օրվա աղմուկը, հոտն ու ձայները, որոնք ընդմիշտ դաջվել են հիշողությանս մեջ: Սեպտեմբերի 11-ը լուսանկարելուց բացի չկարողացա ավելի լավ բան անել, որ ապագա սերունդները պատկերացում կազմեն կատարվածի մասշտաբի մասին, որ վկայություններ ունենան, թե ինչպես մեկ վայրկյանի ընթացքում խաղաղությունը կարող է ուղղակի վերանալ: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում վերքերը կսպիանան, ցավը կբթանա, իմաստությունն ու խաղաղությունը կհաղթեն այդ դեպքի մռայլությունը, ու մարդկությունը կկարողանա առաջ շարժվել դեպի բարեկեցություն ու փոխըմբռնում, իմաստությունն ու խաղաղությունն էլ կհաղթեն խավարը»...
13 տարի է անցել
