Ճապոնիայում Burger King-ի այցելուներին կառաջարկեն սև բուրգերներ


16:12 , 11 սեպտեմբեր, 2014

Burger_King_black__3034634b1in.am-ը գրում է.

Ճապոնական Burger King-ի այցելուներին կառաջարկեն 2 տեսակի սև բուրգերներ՝ ասվում է ֆասթ-ֆուդի պաշտոնական կայքում:

Նոր ուտեստը ամբողջ երկրում կվաճառվի սեպտեմբերի 19-ից: Բուրգերը կազմված է սև բուլկուց ու հալած սև պանրից: Որոշ բաղադրիչների սև գունավորման համար կօգտագործվի բամբուկի ածուխ:

Բուրգերները կկրեն «Մարգարիտ» և «Ալմաստ» անվանումները: Որոշ բաղադրիչներ, օրինակ՝ լոլիկը, սոխը ու հազարաթերթիկի տերևները, չեն ներկի սև գույնով: