Ինչի՞ն է անհամբեր սպասում Ստեփան Ղամբարյանը :)


13:18 , 11 սեպտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է.

Դերասան Ստեփան  Ղամբարյանը հեռուստատեսային տևական դադարից հետո շուտով կրկին էկրանին կլինի.  65 մասից  բաղկացած «Խաչվող հետքեր» քրեական դրաման, ինչպես նշեց Ստեփանը, դինամիկ, հետաքրքիր սյուժե ունի: ATV հեռուստաընկերության նոր սերիալի գործողություները հիմնականում ծավալվում են ազնիվ մի ոստիկանի շուրջ, ում էլ մարմնավորում է դերասանը:

«Ես չեմ սիրում գովաբանել այն նախագիծը, որում նկարահանվում եմ, բայց սա իսկապես շատ լավ պրոյեկտ է: Մենք շատ սուղ պայմաններում անհնարինը հնարավոր ենք դարձրել ու շատ մեծ նվիրում ենք արել այս աշխատանքը»,- ESem.am-ին ասաց դերասանն ու հավելեց, որ նպատակ են ունեցել ստեղծել մի ֆիլմ, որը կունենա արժեք ու որակ:  «Շատ մեծ աշխատանք ենք արել: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը պատահական որևէ տեսարան չի նկարահանել: Հուսով եմ, որ լսարանին էլ դուր կգա ֆիլմն ու կգնահատվի ըստ արժանվույն»,- ավելացրեց նա: Անձնակազմը հեռուստանովելի նկարահանումները սկսել է մայիսին և ավարտել օգոստոսին:

Ստեփանը երախտապարտ է նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանին, որ համառորեն պնդել է, որ ինքը ներկայանա այս սերիալում: «Այդ փուլում որոշակի գործեր ունեի, պիտի մեկնեի երկրից ու հրաժարվեցի առաջարկից (թեև շատ էի տխրել, որ հրաժարվում եմ), բայց նա ընդառաջեց ինձ ու պնդեց, որ համաձայնեմ, ինչի համար շատ ուրախ եմ: Նա և Գրիգն ամեն ինչ արեցին ինձ համար՝ հավատացին ինձ: Շատ ուրախ եմ նաև այն առիթով, որ վերջապես խաղացի իմ շատ  սիրելի դերասան Սամվել Սարգսյանի հետ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ մյուս խաղընկերն են Վիվյեն Բաստաջյանը, Օֆելյա Զաքարյանը, Սոֆի Դևոյանը, Էվա Խաչատրյանը,  Հայկ Սարգսյանը, Գոհար Սարգսյանը և այլք:

Բազմասերիանոց ֆիլմերն ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական հատկությունները. մի կողմից որոշակի ժամանակ է պետք, որպեսզի լսարանը գամվի էկրանին և հետևի հեռուստասերիալին, մյուս կողմից` կարճ սերիալների դեպքում սյուժեն չի հասցնում ձանձրացնել արհեստական գործողություններով: «Կարծում եմ` այս դեպքում համը լսարանի բերանում կմնա:)  Ֆիլմը ստեղծելիս մենք չենք հետևել այսօրվա պահանջարկին. անում ենք առաջարկ, որը կբերի պահանջարկ»,- ընդգծեց Ստեփանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ