Բալոտելի՞. Տորեսն ավելի էր անհրաժեշտ «Միլան»-ին. Լոպես


13:36 , 11 սեպտեմբեր, 2014

thumb1in.am-ը գրում է.

«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը մեկնաբանել է կիսապաշտպան Ֆերնանդո Տորեսի տեղափոխությունը:

Հիշեցնենք` իսպանացի հարձակվողը իտալական ակումբում երկու մրցաշրջան հանդես է գալու վարձավճարով:

«Տորեսը հիանալի ձեռքբերում է «Միլան»-ի համար: Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, ով յուրօրինակ գործություններ է կատարում խաղադաշտում: Տորեսը փորձառու է, արագավազ և մեծ դերակատարություն կունենա «Միլան»-ում:

Բալոտելի՞: Տորեսն ավելի էր անհրաժեշտ «ռոսսոներիներ»-ին, քանի որ հա ունի բոլոր անհրաժեշտ ունակությունները` հաղթանակի հասնելու համար»,- Milan Channel-ը մեջբերում է Լոպեսի խոսքերը: