Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ է ունենալու Գյուրջիևի անվան համույթը: Համերգը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Ծրագրում՝ Մշո շորոր, Յոթ պար, հոգևոր և ժողովրդական երգեր, Կոմիտասի երաժշտություն (պրեմիերա):
Սկիզբը՝ 20:00-ին:
«Հայ գիրք» գրախանութում տեղի կունենա հանդիպում արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի հետ:
Սկիզբը՝ 20:00-ին:
Թումանյանի այգում( Թումո) «Մշակ հայրենյաց» մշակութային նախաձեռնությունը կազմակերպում է հայկական ավանդական մշակույթի հերթական տոնախմբությունը. ազգագրական պարեր, երգեր, ազգային խաղեր:
Սկիզբը՝ 18:00-ին:
Good place-ում տեղի է ունենալու Սերգեյ Դանիելյանի ինքնակենսագրական մոնոներկայացումը՝ «Շարքային Դանիելյան»:
Սկիզբը՝ 21:00-ին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ցուցադրվելու է «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը:
Սկիզբը` 19.00-ին:
Ստոպ ակումբում ելույթ է ունենալու Վահագն Հայրապետյան կվարտետ-ը:
Սկիզբը՝ 21:30-ին:
Yans club-ում ելույթ է ունենալու Մանեն և Cocktail band-ը:
Սկիզբը՝ 21:00-ին:
Club Leo 52-ում կայանալու է The Band-ի համերգը:
Սկիզբը՝ 21:00-ին:
Ulikhanyan club-ում կայանալու է ռոքի երեկո Արտաշ Դարբինյանի ( վոկալ) և Խորեն Միքայելյանի (վոկալ, կիթառ) մասնակցությամբ:
Սկիզբը՝ 21:00-ին:
