54 միլիոն դրամ պետբյուջեից՝ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների համար


11:54 , 11 սեպտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից մոտ 54 միլիոն դրամ գումար հատկացնել մշակույթի նախարարությանը` սեպտեմբերի քսանմեկի տոնական միջոցառումների կազմակերպման համար: Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Վերջինս հայտնեց, որ անհատ կատարողներ են բերելու, լինելու են նաեւ պարային համույթներ: Ապա Հասմիկ Պողոսյանը խնդրեց մեկ օր ժամանակ հատկացնել ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ