11:06 , 11 սեպտեմբեր, 2014
Armenpress.am-ը գրում է.
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել էորպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը`անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում: Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի` Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախորեն կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, որքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ`աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ