Միմյանց բացահայտում են աստղային ամուսիններ Զառա Սահակյանն ու Դավիթ Հարությունյանը


11:00 , 11 սեպտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Միմյանց բացահայտում են աստղային ամուսիններ Զառա Սահակյանն ու Դավիթ Հարությունյանը

Թվում է, թե ամուսինները, երկար տարիներ միասին ապրելով, արդեն բավականաչափ  ճանաչում են միմյանց, սակայն, տարբեր առիթներով կարող է պարզվել, որ դիմացինի էությունն ամբողջովին ընկալելն այդքան էլ հեշտ չէ, և բնավորության որոշ գծեր շարունակում են մնալ չբացահայտված:  Life.panorama.am-ը պարզել է, թե որքանով են միմյանց ծանոթ և իրար մասին ինչ բացահայտումներ կարող են անել «Երե1» հումորային նախագծի դերասանուհի Զառա Սահակյանն ու նրա ամուսինը՝ պրոդյուսեր Դավիթ Հարությունյանը:

-Նրան կարող է ժպիտ պարգևել անգամ

Զառա-Մեր վեճը:

Դավիթ-Փոքրիկ երեխան:

-Երբ նրան առաջին անգամ տեսա…

Զառա-Գործնական խոսակցություն էինք վարում:

Դավիթ-Գործնական հանդիպման էինք:

 -Նա մի սովորություն ունի միշտ…

Զառա-Քնելուց առաջ ֆիլմ է դիտում:

Դավիթ-Բնակարանը կարգի է բերում (ծիծաղում է):

-Նա անընդմեջ խոսում է...

Զառա-Ֆուտբոլի մասին:

Դավիթ-Երեխայի մասին:

-Նրան շատ է անհանգստացնում այն հարցը, որ...

Զառա-Որը կապված է որդու ապագայի հետ:

Դավիթ-Երեխան դեռ մանկապարտեզ չի գնում...

-Նա կարող է մոռանալ անգամ...

Զառա-Դավիթը, սովորաբար, կարևոր բաները չի մոռանում...

Դավիթ-Տան բանալու մասին:

-Երբ նա զայրացած է, կարող է նույնիսկ...

Զառա-Կոտրել աթոռը:

Դավիթ-Փշրել ապակին (ծիծաղում է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ