Բացառիկ լուսանկարներ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից


13:20 , 11 սեպտեմբեր, 2015

Ահաբեկչությունից հետո այս կադրերը ֆիքսել է Էդ անունով մի երիտասարդ, ում արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունների աշխատակիցներից մեկը հնարավորություն է տվել մտնել այն տարածք, որտեղ քաղաքացիներին, այդ թվում նաև լրագրողներին, չէր թույլատրվում ներս մտնել: Լուսանկարներն այս ահաբեկչական հարձակման՝ երբևէ ամենամոտից արված կադրերն են: 

Լուսանկարները ներկայացնողը նշել է, թե դրանք արվել են 2001թ.-ի սեպտեմբերի 13-ին, սակայն այլ լուսանկարների հետ համեմատելով՝ մասնագետները պնդում են, թե սրանք արվել են ահաբեկչությունից մոտ 10 օր անց: Օրինակ՝ արբանյակից արված լուսանկարը, որն արվել է սեպտեմբերի 15-ին, ցույց է տալիս, որ «0 հարկի» փլատակների մնացորդները դեռևս չեն հավաքվել, իսկ այս լուսանկարներում երևում է, որ փողոցները քիչ թե շատ մաքրված են մնացորդներից, ինչը ենթադրում է, որ լուսանկարներն արվել են սեպտեմբերի 15-ից մի քանի օր անց: Ինչևէ, լուսանկարները, որոնք կդիտեք ստորև, իսկապես տպավորիչ են ու ապոկալիպսիսի մասին ֆիլմեր են հիշեցնում:

Փլատակների տեսարան արևմուտքից

Փլատակների տեսարան արևելքից

Փլատակների տեսարան հյուսիս-արևմուտքից

Փլատակների տեսարան հյուսիսից

Տեսարան փլուզված շենքի ներսից

Հյուսիսային աշտարակի փլատակները