«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը երկրի առաջին դեմք դառնալու ցանկություն չունի


10:12 , 11 սեպտեմբեր, 2014

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկություն չունի երկրի առաջին դեմք դառնալու: Այդ մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ինքը` Օհանյանը: Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդներից մեկը:

Ժառանգորդի մյուս թեկնածուն էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ու ըստ որոշ հրապարակումների, այս հողի վրա Օհանյանի ու Աբրահամյանի հարաբերությունները լարվել են, ինչը, սակայն, երեկ Օհանյանը հերքել է` ասելով, որ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունները լավ են: Բացի այդ, նա նկատել է. «Հիմա ո՞ր թիվն ենք` 2014, ընտրությունները 2017-18-ին են: Կարծում եմ, որ այդ խոսակցությունները ընտրությունների մասին ժամանակավրեպ են, ու հիմա էլ եմ ես իշխանության անդամ` պաշտպանության նախարար եմ»»։