Մարդն ու պետությունը կարող են խոսել բարոյականությունից միայն, երբ սեփական անձի վրա կարող են այն ցույց տալ


22:45 , 31 օգոստոս, 2012

Մոտավորապես 100 տարի առաջ հայերի բախտը վճռում էին առանց իրենց մասնակցության, բայց այն ժամանակ գոնե օբյեկտիվ բացատրություն կար, իսկ հիմա Հայաստանի պետության գոյության պայմաններում մի լավ ապտակ ստացանք, էլի մեր բախտը վճռվեց ու դեռ կվճռվի առանց մեզ, որովհետև այս իշխանությունը ի զորու չէ ներկայացնել հայ ժողովրդին, այն այնքան այլանդակ ու կոռումպացված է, որ միջազգային ատյաններում ոչինչ ասել չի կարող, եթե հանկարծ ծպուտ հանի, նույն պահին կհիշեցնեն չբացահայտված սպանությունների ցանկը, մարդու իրավունքների աներևակայելի խախտումներն ու եվրոպական դատարանում հայկական պետության դեմ թղթածրարների կույտերը: Հանցագործներին քաղաքական գործիչ դարձրած ռեժիմը չի կարող վրդովվել, որ հանցագործին հերոսացնում են մեկ այլ երկրում, մյուսի թեթև ձեռքով: Մարդն ու պետությունը կարող են խոսել բարոյականությունից միայն, երբ սեփական անձի վրա կարող են այն ցույց տալ: