08:46 , 11 սեպտեմբեր, 2014«Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է և այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է՝ գնալ ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման ու միաժամանակ վարկաբեկման ճանապարհո՞վ նշանակելով Լիսկային, թե՛ «կրկին փորձել» այլ թեկնածուի՝անորոշ հեռանկարով»,–գրում է թերթը։