«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել Աշտարակի խճուղու ռեստորաններից մեկում


08:38 , 11 սեպտեմբեր, 2014

«Մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Ուռենիներ» ռեստորանում: Այստեղ խնջույքի հավաքված մեծ խումբ ազատամարտիկներ խիստ զայրացել են այն փաստից, որ ռեստորանի երգիչները հայտարարել են, թե Արթուր Բաղդասարյանի պատվին կատարվում է «Դեն պաբեդի» երգը: Ազատամարտիկների զայրույթն այնքան վտանգավոր է եղել, որ երգը կիսատ է մնացել, իսկ Բաղդասարյանին՝իր սեղանակիցներով հանդերձ, շտապ հեռացրել են տարածքից՝ անցանկալի միջադեպերից խուսափելու համար»,–գրում է թերթը։