08:24 , 11 սեպտեմբեր, 2014«Կառավարությունում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները, գերատեսչությունները գրավոր առաջարկություններ են ներկայացրել, դրանք են քննարկվում: Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ գերատեսչություններն ասես մրցման են դուրս եկել, թե ով ավելի ճոխ պահանջներ կներկայացնի՝ նոր մեքենաներ, նոր վերանորոգումներ, սարքավորումներ և այլն: Կատակում են, որ անգամ Հովիկ Աբրահամյանը չի դիմացել այդ պահանջների հեղեղին և խորհուրդ է տվել նման հարցերը լուծելու համար «աշխատել» դրսի կառույցների հետ և «փող կպցնել»,–գրում է թերթը։