00:46 , 11 սեպտեմբեր, 2014Slaq.am-ը գրում է.
Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմի ստեղծողներն այնքան են տպավորվել սեփական աշխատանքի գրանցած հաջողությամբ, որ որոշել են երկրորդ մասն առաջինից ավելի տպավորիչ դարձնել: Ֆիլմի մի հատվածում հանդես է գալիս 90-ականների սեքս-սիմվոլ Պամելա Անդերսոնը: Ամերիկայում գտնել աստղին, անգլերեն թարգմանել նրա համար սցենարն ու սպասել համաձանության` տեխնիկայի հարց էր:
«Ես երազել անգամ չէի կարող Պամելա Անդերսոնի հետ նկարահանվելու մասին», - խոստովանել է գլխավոր դերակատար Թաիր Մամեդովը:
«Ինչ են անում տղամարդիկ 2» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում Լոս Անջելեսում: Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն ու համահեղինակը հայազգի Սարիկ Անդրեասյանն է: