23:44 , 10 սեպտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 10֊ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․00֊ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ֊մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լ․ Սաֆարյանը, Կոտայքի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Բաղդասարյանը, Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել է նաև դատական բժիշկը, ով մահացածի դին զննելով՝ հայտնել է, որ մինչև կնոջը խեղդամահ անելը մարդասպանը բութ առարկայով 6 անգամ հարվածել է զոհի գլխին, այնուհետև հյուրասենյակից տեղափոխել է լոգարան և խեղդամահ արել։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ