ԱԳՆ-ը վերջապես բարեհեճեց մեկնաբանել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը


22:36 , 31 օգոստոս, 2012

Յա՜, ստեղ են ասել «Լույս Ձեզ տեսնողին»։ Մեր ԱԳՆ-ը  վերջապես բարհեճեց մեկնաբանել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը ու բնականաբար պարզվեց, որ իրանք ընդհանրապես մեղք չունեն։ Մասնավորապես ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ թեև մեր ԱԳՆ-ն ստացել էր տեղեկություններ, որ նման գործարք է հնարավոր, այնուամենայնիվ Հունգարական պետական մարմինների մինչև վերջին պահն էլ հերքել են, որ նման բան կա։

Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես արտգործխախարարի ոչ մի բառին էլ չեմ հավատում։ Միակ պատճառը, որ սա ասվում ա, կայանում է նրանում, որ զանգվածային ալիք է բարձրացել ու թիրախում հատկապես ԱԳՆ-ն է, իսկ մյուս կողմից արդեն չեն կարող կոծկել, որ ԱԳՆ-ին զգուշացրել են մեր հունգարահայերը, որ սենց բան կա։ 
Փոխարտգործնախարարն էնքան թույլ վերլուծական մտածելակերպ ունի, որ չի էլ հասկանում, որ նույնիսկ եթե իր ասածը մաքուր ճշմարտություն լիներ, էդ դյուզն ինչ չէր նվազեցնում ԱԳՆ-ի մեղքի բաժինը, քանի որ դիվանագիտության ու արտաքին քաղաքականության մեջ ոչ ոք չի հիմնվում «ազնիվ խոսքի» վրա ու նման դեպքերում օգտագործում են իրենց ռեզիդենտուրան և այլ մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս հստակ տեղեկատվություն ստանան, որ հետո էլ սենց հիմար վիճակում չհայտնվեն։