22:49 , 10 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Երկու օր առաջ վերջապես հաստատվեց այն փաստը, որ Քեյթ Միդլթոնը հղի է և պատրաստվում է երկրորդ երեխան նվիրել արքայազն Ուիլյամին: Թագավորական ընտանիքին այս փաստի առթիվ արդեն հասցրել են շնորհավորել շատ հայտնիներ, այդ թվում նաև ընտանիքի ընկեր Դևիդ Բեքհեմը:
Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Բեքհեմը կատակել է` ասելով. «Քանի դեռ նրանք երեխային են սպասում, նրանք հաստատ ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն քնելուն»:
Բացի դրանից 39-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ արդեն մի քանի տարի է ինչ ճանաչում է Ուիլյամին ու Քեյթին և կարող է ասել, որ նրանք հիանալի մարդիկ են: