Աշխարհին շուտով աշխատատեղերի նոր գլոբալ ճգնաժամ է սպասվում


22:06 , 10 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները Ավստրալիայում G20 նախարարների հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի զբաղվածության գծով տնօրեն Նայջել Թուոսը հայտարարել է, որ աշխարհին շուտով աշխատատեղերի նոր գլոբալ ճգնաժամ է սպասվում:

Ըստ նրա` դա աշխատատեղերի համաշխարհային ճգնաժամ է.«Զեկույցից հստակ երևում է, որ որակյալ աշխատատեղերի պակաս գոյություն ունի»:

Զեկույցում ասվում է նաև, որ մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում անհրաժեշտ է 600 մլն հավելյալ աշխատատեղ ստեղծել: