15 կինոկիքսեր, որոնք ոչ ոք չի նկատել (Photo)


20:16 , 10 սեպտեմբեր, 2014

Maxim ամսագրի ռուսաստանյան կայքում մի հիանալի հոդված է հրապարակվել, որը պարզապես չէինք կարող չթարգամնել ձեզ համար, որովհետև այն շատ դրական ու շատ զվարճալի էր: Ուստի կարող եք վայելել այն ստորև.

«1896, Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան

Չնայած կինոնկարի սյուժեի պարզունակությանը, Լյումյեր եղբայրները այնուամենայնիվ մի քանի կիքսեր թույլ տվել են իրենց աշխատանքում: Ինչպես գիտեն բոլոր կինոմանները, մոտավորապես 5-րդ վայրկյանին եթե ուշադիր նայեք, ապա կարող եք տեսնել, որ հանդիսատեսի վրա սլացող շոգեքարշի ծխնելույղզից երևում է մարդու մերկ ոտք:

Прибытие поезда на вокзал Ла-Сьота

Սակայն հետո, երբ գնացքը կանգ է առնում և ուղևորները սկսում են դուրս գալ վագոններից, ի հայտ է գալիս առանց տաբատի մի ուղևոր: Դատելով նրա ոտքի վրա դաջված խարսխից, դա հենց այն մարդն է, ով իր ոտքը դուրս էր հանել գնացքի խողովակից:

Прибытие поезда на вокзал Ла-Сьота

Ինչպես է նրան հաջողվել դուրս գալ վառարանից և վազել մինչև մեջտեղի վագոններից մեկը  ընդամենը մի քանի վայրկյանում, այդպես էլ մնում է գաղտնիք:

2000. Գլադիատոր

Պատմական ֆիլմ նկարահանելն անշնորհակալ գործ է, որովհետև միշտ կգտնվեն խելոքներ, որոնք կկառչեն ինչ որ աննշան դետալից, բայցևայնպես…  ուշադրություն դարձրեք գեներալ Մաքսիմուսի ձեռքին… դա ձեզ տարօրինակ չի՞ թվում:

Киноляп в
Այո՞… դե հիմա ուշադրություն դարձրեք ժամացույցի ցիֆերբալտին…Гладиатор
Հիշեցնենք, որ Ռիդլի Սքոտի այս ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հին Հռոմում, հետևաբար, որտեղի՞ ց ցիֆերբլատի վրա արաբական թվեր: Չէ՞ որ դրանք պետք է լինեին հերոսի պես՝ հռոմեական:

 1969. Անապատի սպիտակ արևը

Սովետական կինեմատոգրաֆիան ևս անթերի չէր: Օրինակ՝ դու չե՞ս կարծում, որ բավականին տարօրինակ է տեսնել դահուկների հետքեր անապատում՝ Սուխովի ու Սաիդի հանդիպման դրվագում:

Белое солнце пустыни - киноляп
 1969. Ադամանդե ձեռքը

Սովետական կինոարդյունաբերության եվս մի կիքս. դժվար թե Լեոնիդ Գայդայը դիտավորությաբ ձկնորսության դրվագում վառվող մարդու ընդգրկած լիներ: Այրվող դմբոն զվարճալի շարժումներ է անում ձեռքերով, հետո կորցնում է հավասարակշռությունը, ընկնում է և կորում է կադրից:

Бриллиантовая рука - киноляп
1967-1971, Մաուգլի

Մաուգլիի երրորդ սերիայում մուլտֆիլմը ստեղծողները մի լուրջ բացթողում են թույլ տվել: Նման անուշադրության օրինակ կարելի է նկատել այն դրվագում, որտեղ մաուգլին լիանայից-լիանա է ճարպկորեն ցատկում:

Маугли
Ու այդ ճարպիկությունը շատ հեշտ է բացատրվում. ինչպես արդեն ինքներդ նկատեցիք, Մաուգլին ապահովագրող պարանից է կախված:
Маугли
Մյուս կողմից, այն օրերին համակարգչային էֆեկտները դեռ զարգացած չէին, ուստի սա ներելի սխալ է: Հետո էլ, ապահովագրական պարանը մի կողմ, վերջիվերջո Մաուգլին բոլոր հնարքներն ինքն էր անում՝ առանց կասկադյորների օգնության:
1977. Ծառայողական սիրավեպ

Էլդար Ռյազանովն ի՜նչ խոսք, մեծ ռեժիսոր է, բայց նրա կիքսերն էլ փոքր չեն: Եթե ուշադիիր ուսումնասիրենք Կալուգինայի աշխատասենյակը, ապա կտեսնենք, որ նրա էլեկտրոնային հաշվիչ մեքենայի մոնիտորին Windows-ի լոգոն է երևում:

Киноляп в

1997. Հինգերորդ տարրը

Ցանկացած նկարիչ էլ ունի երևակայելու իրավունք, բայց այս մի դրվագում համարում ենք, որ Լյուկ Բեսսոնը կիքս է թույլ տվել՝ Կորբեն Դալլասի սենյակում կախելով «Земляне» խմբի պոստերը:

Пятый элемент
2003. Կարբիյան ծովի ծովահենները 

Հիշո՞ւմ եք այս գեղեցիկ կադրը, որտեղ Ճնճղուկ Ջեկի նավը սլանում է բացված առագաստներով… եվ երկնքում երևում է ինքնաթիռ, իսկ հետևի պլանում՝ ավիակիր… իսկ ձախից էլ երևում է սուզանավի պերիսկոպ…

Пираты Карибского моря - ляп
Հիշեցի՞ք… այդ տեսարանում Սև Մարգարտի վրա տեսնում ենք նշումներ, որոնք վկայում են նրա կողմից խորտակված նավերի մասին: Սա տարօրինակ է, որովհետև այդ ավանդույթը հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբին և ոչ թե ծովահենների, այլ ռազմական օդաչուների մոտ:

1973. Իվան Վասիլյեվիչը փոխում է մասնագիտությունը

Քանի որ ֆիլմը ինչ որ չափով գիտաֆանտաստիկ է, մենք աչք ենք փակում պատմական և տեխնիկական վրիպակների վրա, բայց այ այս կադրը ստիպում է մտորել. արդյո՞ք նկարահանումների ժամանակ իրոք չի խախտվել ժամանակա-տարածքային կոնտինիումը: Ձեզ չի՞ թվում, որ «Հետ դեպի ապագա» ֆիլմի պրոֆեսսորն այստեղ ավելորդ է:

Иван Васильевич меняет профессию
1964. Ես քայլում եմ Մոսկվայով

Ֆիլմի միջի երգը իսկական հիթ դարձավ՝ շնորհիվ իր հաջող մեղեդու ու պարզ բառերի, բայց եթե անգամ երգը հիթ չդառնար, այն կհիշվեր թեկուզ միայն այն բանի համար, որ առաջինը տունը կաատարելիս, գլխավոր դերակատար Նիկիտա Միխալկովի մոտ երևում է օձի լեզու, իսկ երկրորդ տան կատարման ժամանակ լեզուն արդեն սովորական է:

Я шагаю по Москве
2002. Կրքոտ ուսանողուհիներ – 3

Դրվագում, որտեղ գլխավոր հերոսուհին գալով տուն՝ հայտնաբերում է իր ընկերոջն ու համակուրսեցուն անկողնու մեջ՝ դաջվում է հիշողության մեջ, թեև դրա վերջաբանը տխրեցնում է. գլխավոր հերոսուհի Կարնին փակում է աչքեր, ճչում է, ճանկռում է, մի խոսքով, ամեն կերպ ուզում է ցույց տալ, թե իբր իր մոտ հեշտանք է:

Горячие студентки-хористки 3
Բայց ցավոք, ավելի ուշադիր եթե նայենք, ապա անպայման կնատենք, որ Կարինան պարզապես նմանակում է հեշտանքը:

1980. Բեթթլ Կրիկի կռիվը

Առաջին իսկ դրվագում Ջեկի Չանի հերոսը սկում է հարաբերություններ պարզել բռունցքներով և հենց այդտեղ կարելի է նկատել հերթական կիքսը. երբ Չանը հարվածում է՝ նրա մոտ սովորական բռունցք է, բայց երբ Ջեկին բացում է բռունցքը, ապա տեսնում ենք, որ նրա ձեռքը 7 մատ ունի:

Драка в Бэттл Крик
 1978. Դ՛Արտանյանն ու 3 հարցանակիրները  
Այս մի կիքսի վրա մեր ուշադրությունը հրավիրեց մեր երաժշտական խմբագիրը, ով տառապում է երկկողմանի խլությամբ և շփվում է մարդկանց հետ՝ կարդալով նրանց շրթունքների շարժումները: Նրա ասելով, հրացանակիրները՝ զբոսնելով Փարիզյան փողոցներում, երգում են «Пора-пора-порадуемся» երգը, բայց ոչ բոլորը…
Д՛Артаньян и три мушкетера
Դատելով Աթոսի շրթունքների շարժումներից, նա երգում է «Батяня-комбат» երգը:
Атос поет «Батяня-комбат».
1991. Գառնուկների լռությունը  
Մի պահ մտաբերենք անգարում ծավալվող տեսրանը, երբ Լեկտորին այցելում է սենատորը: Մանիակին բերում են զսպաշապիկով, բերանը փակող դիմակով և շարժասայլակին գամված: Քեզ անգամ պետք չէ կանգնեցնել կադրը, որպեսզի նկատես Swiss Air Lines ցուցանակը, որը կպցնում են ուղեբեռների վրա: Ստացում է, որ սերիական մարդասպանին տեղափոխում էին սովորական քաղաքացիական չվերթով՝ ուղեբեռի բաժնում, այդ կերպով մեծ ռիսկի ենթարկելով մնացած ուղևորներին:
Молчание ягнят
1999. Մատրիցա

Նայելով Տրինիտիի ափի կյանքի գծին, տարակուսանք ես ապրում:

Матрица
Հայտնի է, որ երկակի ու անդադար կյանքի գիծը խոստանում է առողջ, ուժեղ և պինդ ծերություն, իսկ Տրինիտիի ճակատագրի գիծը պոստանում է, որ նա 3 երեխա պետք է ունենա: Այդ դեպքում, ինչո՞ւ է Տրինիտին զոհվում ֆիլմի երրորդ մասում: Հերթական կիքսը…»: