19:08 , 10 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է իր կաբինետում պորտֆելների բաշխման մասին: Այս մասին հաղորդվում է ԵՄ կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ: Եվրահանձնաժողովի նոր կազմը փաստաթղթում անվանվում է «փոփոխություններին կողմ հանդես եկող ուժեղ և փորձառու թիմ»:
Բացի ավելի վաղ նշանակված Իտալիայից Ֆեդերիկա Մոգերինիից, որը կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնը, Յունկերն իր տեղակալներ է նշանակել նաև Ֆրանս Տիմերմանին Նիդեռլանդներից, որը պատասխանատու կլինի իրավական պետության կառուցման և հիմնարար իրավունքների պահպանման համար, Անդրուս Անսիպին Էստոնիայից, որը կզբաղվի թվային տեխնոլոգիաներով, Ալյոնկա Բրատուշեկին Սլովենիայից, որը պատասխանատու կլինի էներգետիկայի ոլորտի հարցերի լուծման համար: Նոր կաբինետում էկոնոմիկայով կզբաղվի Պյեր Մոսկովիսին (Ֆրանսիա), իսկ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը կլինի Միգել Արիաս Կանյետեն (Իսպանիա):