18:38 , 10 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Պահեստազոր սպաների համահայկական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ինքնասպանությունների ցուցանիշները աշխարհի տարեր երկրների բանակներում։
Հաղորդագրությունում ասվում է.
«Աշխարհի բոլոր բանակներում ինքնասպանությունների թվերը համարվում են վտանգավոր և կա որոշակի աճի միտում, իսկ դրա դեմ պայքերը շատ դժվար է ընթանում:
Ռուսական բանակում 2011թ. տեղի է ունեցել 231 ինքնասպանություն: 2012թ. ընթացքում 158 ինքնասպանություն: Սակայն նույն ժամանակ ռուսական բանակի թվակազմը և ծառայության ժամկետը կրճատվել է մոտ 2.5 անգամ: 2011թ. կտրվածքով ստացվում է, որ 5000 զինծառայողին բաժին է ընկնում մեկ ինքնասպանություն: 2012թ-ին. այդ ցուցանիշը կազմել է մոտ 7000: 2013թ. մասին տվյալները բացակայում են, սակայն որոշ մասնագետների հավաքած նյութերի համաձայն այդ ցուցանիշը նաև շնորհիվ ծառայության ժամկետի կրճատման հաջողվել է բարելավել մինչև 9500-10000:
Թուրքական բանակում անցած 10 տարիների ընթացքում ինքնասպան է եղել 935 զինծառայող, նույն ժամանակահատվածում թուրքական բանակում հակառակորդի կրակից զոհվել է 818 զինծառայող : Միայն 2012թ. 11 ամիսների ընթացքում թուրքական բանակում ինքնասպան է եղել 66 զինծառայող։ Թուրքական բանակի թվակազմը վերջին 10 տարիների ընթացքում եղել է 700 000 և ներկայումս նվազել է մինչև 550-600 հազարի: Այս դեպքում ստացվում է, որ թուրքական բանակում յուրաքանչյուր 8000-9000 հոգուն բաժին է ընկնում մեկ ինքնասպանություն: Զուտ 2012թ. այդ ցուցանիշը թուրքական բանակում կազմում է 8500:
Շատերի համար առաջնային հետաքրքրության թեմա է ինքնասպանությունների հարցը ամերիկյան բանակում:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից հրապարակված տվյալներով՝ 2011 թվականին ԱՄՆ բանակում իրենց ծառայության ընթացքում ինքնասպանություն է գործել165 զինծառայող ։ Սա միայն բանակում, որը առանձին է օդուժից, ծովուժից և ազգային գվարդիայից: 2012թ. ընթացքում ԱՄՆ բանակային զորքերում, Ազգային գվարդիայում ծառայող կամ պահեստում գտնվող 319 մարդ ինքնասպան է եղել : Սա է լիարժեք թիվը, որը հարկավոր է հաշվել 3 մլն անոց բանակի ցուցանիշով: Սա ամերիկյան բանակի պատմության մեջ վատագույն ցուցանիշն է համարվում: Ստացվում է, որ ամերիկյան բանակում ինքնասպանության է դիմում ամեն 10 000-րդ զինվորականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ