Քեմբրիջի դքսուհին չեղյալ է հայտարարում միջոցառումները ուժեղ տոքսիկոզի պատճառով


20:37 , 10 սեպտեմբեր, 2014

10232573681in.am-ը գրում է.

Քեմբրիջի դքսուհին չեղյալ է հայտարարել մի քանի միջոցառում ուժեղ տոքսիկոզի պատճառով:

«Դքսուհին ներկա չի լինի ո՛չ այսօր երեկոյան Invictus Games խաղերի բացման արարողությանը, ո՛չ վաղը կայանալիք մարզական միջոցառմանը: Իսկ Մալթա այցը դեռ հարցականի տակ է, որոշումն ավելի ուշ կընդունվի»,- ասված է Քենինգսթոնի պալատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ պալատը հաստատել էր, որ Քեյթը, ինչպես առաջին հղիության ժամանակ, տառապում է ուժեղ տոքսիկոզից:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ դքսուհին իրեն վատ է զգացել անցած շաբաթ, ինչը հետո անուղղակիորեն հաստատել էին նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, և արքայազն Հարին: