«18plus.am»-ի հիմնադրին դատում են


18:08 , 10 սեպտեմբեր, 2014

«18plus.am»-ի հիմնադրին դատում են Panorama.am-ը գրում է.

Երևանի 26-ամյա բնակիչ Արթուր Մնացականյանը ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայք, այնտեղ տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Ըստ մեղադրանքի, Արթուր Մնացականյանը 2012 թվականի հունիս ամսին համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին: Գործին որպես իրեղեն ապացույց կցված է լազերային սկավառակ և թվով 9 հատ թղթի թերթերի վրա պարունակող պոռնկագրական բնույթի պատկերներ՝ մեկ փաթեթում կնքված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ