17:49 , 10 սեպտեմբեր, 2014
Elq.am-ը գրում է.
Հայտնի է դարձել, որ ուկրաինացի զինվորների մայրերին ուղարկել են փոքրիկ փայտե արկղեր, որոնց մեջ եղել են գլխատված զինվորների գլուխները։ Առայժ հայտնի չէ, թե քանի նման արկղ է ուղարկվել։ Այս վայրագությունը վերագրվում է կործանիչ գումարտակներից մեկին, որը պատկանում է Դնեպետրովսկի շրջանի մարզպետ ՝ Իգոր Կոլոմոյսկուն։ Այս գումարտակում նա հավաքել է առավել դաժանությամբ աչքի ընկնող «Աջ սեկտորի» ազգային շարժման անդամներին։ Մայրերից մեկը հանդես է եկել հայտարարությամբ, որում այս արարքը որակավորում է որպես գազանություն, որին անգամ կենդանիները ընդունակ չեն։ Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել։ Հիշեցնենք, որ այս մասին հաղորդագրությունը տրածել էր pravilnoe.tv.-ն։