17:41 , 10 սեպտեմբեր, 2014Շիշ - Չինաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկները որովայնային ցավից բողոքող տղամարդուն զննելուց հետո նրա աղիներում շիշ հայտնաբերեցին: Տղամարդը գաղափար չուներ« թե ինչպես է այն հայտնվել այնտեղ:

Մարտկոցներ - Տարեկան երեխաների մարտկոցներ կուլ տալու մի քանի դեպք է գրանցվում: Իսկ 2013թ.-ին Անգլիայում 13 ամսեկան փոքրիկը մահացել էր մարտկոցը կուլ տալու հետևանքով ունեցած ներքին արնահոսությունից:

Կենդանի գորտեր - Չինաստանից Յանգ Դինգկայ անունով 40-ամյա տղամարդը կենդանի գորտեր ու առնետներ է կուլ տալիս, ինչը նրա պնդմամբ օգնում է խուսափել աղիքային խնդիրներից ու նրան ավելի ուժեղ է դարձնում:

Մեխ - Չինացի հյուսն Լի Խիանգյանգը մեխը ատամների արանքում էր պահում, երբ հանկարծակի կուլ տվեց այն: Բժիշկները ռենտգենային ճառագայթման միջոցով մեխը հայտնաբերեցին նրա աջ թոքում: Դժվարությամբ, սակայն նրանց հաջողվում է հանել մեխն ու փրկել տղամարդու կյանքը:

Ձեռքի նռնակ - Ռենտգենային ճառագայթման միջոցով ահաբեկչի ստամոքսում նռնակ է հայտնաբերվել: Ինչպես երևոււմ է նա լավ չէր մտածել նռնակը կուլ տալուց առաջ, քանի որ կուլ տալուց հետո հնարավոր չէր որևէ կերպ նռնակն ակտիվացնել:

Գդալ - 33-ամյա կինը, փոորձելով գդալով դուրս հանել կոկորդում թաղված ձկան փուշը« հահնկարծակի կուլ է տվել այն: Գդալը հանել են նրա օրգանիզմից վիրահատության միջոցով:

Փամփուշտ - Հնդկաստանի Թանե բնակավայրում չորսամյա երեխան դրսում խաղալիս փամփուշտ է գտել գետնից ու այն կուլ տվել: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է առանց վիրահատության հեռացնել փամփուշտը:

Հաբեր - Մալազիայի Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում նիգերիացի ուղևորի ստամոքսում 54 դեղապատիճների կույտ հայտնաբերվեց, որոնք լցված էին մեթամֆետամինով:

Նշանի մատանի - Քեյթլին Ուիփլը կուլ էր տվել նշանադրության իր մատանին, այն բանից հետո, երբ նրափեսացուն յան տեղադրել էր հարսնացույի սառը աղանդերի մեջ նրան ամուսնության առաջարկություն անելու համար:

Մկրատ - 27-ամյա Կոնգ Լին եղունգները կտրելու փոքր մկրատով փորձում էր մաքրել ատամները, երբ նրա ընկերները ծիծաղեցրել են նրան ու հանկարծակի կուլ է տվել այն:

Բջջային հեռախոս - Բանտարկյալը փորձել էր բջջային հեռախոսը իր հետ բանտ տանել աննկատ:

Լամպ - Պակիստանում բանտարկյալի հաստ աղուց բժիշկները լամպ հայտնաբերեցին« որի մասնին նա որևէ բացատրությյուն չկարողացավ տալ:
