16:12 , 10 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ամսաթիվն ու ծրագիրը հստակեցվում են: Այդ մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցը կկատարեն տարածաշրջան, իսկ այնուհետ Նյու Յորքում կանցկացվի երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ